Նապոլիի նախագահ․ Ռոնալդուն փոխարինել է Յուվենտուսի գլխավոր մարզչին

23:41 14.05.2019

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսն իր կարծիքն է հայտնել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որն առաջին մրցաշրջան է անցկացնում Իտալիայի առաջնությունում։

«Կրիշտիանու Ռոնալդուն շատ ուժեղ է, նա իր ներկայությամբ փոխարինել է «Յուվենտուսի» գլխավոր մարզչին։ Մի՞թե մարզիչը կարող է անել ավելին, քան Ռոնալդուն է անում։ Ռոնալդուն թուրինյան թիմի համար իսկական խթանիչ է, ակումբի առաջատարը։

Ես նաև հետևել եմ հավաքականում նրա ելույթներին։ Նա կարող է նստել պահեստայինների նստարանին, սակայն մարզչից շատ բղավել։ Կրիշտիանուն ոգեշնչում է թիմին։ Զղջո՞ւմ եմ, որ նրա հետ պայմանագիր չենք կնքել։ Մենք չէինք կարող մեզ նման բան թույլ տալ։ Ինձ միշտ սովորեցրել են, որ պետք է գործել հնարավորություններիդ համապատասխան»,- Դե Լաուրենտիսի խոսքը մեջբերել է Corriere dello Sport-ը։

Share |

Լրահոս