Տոտենհեմի երկու առաջատար կհասցնի վերականգնվել մինչև ՉԼ-ի եզրափակիչը

13:48 14.05.2019

Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և պաշտպան Յան Վերտոնգենը կարող են հասցնել վերականգնվել վնասվածքից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը:

Այս մասին հայտնում է The Guardian-ը: Կարևոր հանդիպմանը կարող է մասնակցել նաև կիսապաշտպան Հարի Ուինկսը: Նշվում է, որ եզրափակիչն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Դավինսոն Սանչեսը:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» միջև կկայանա հունիսի 1-ին Մադրիդում:

Share |

Լրահոս