Վերները դեռ հնարավորություն ունի տեղափոխվել Լիվերպուլ

13:03 14.05.2019

«Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները դեռևս կարող է տեղափոխվել «Լիվերպուլ», որը երկար ժամանակ է հետաքրքրվում է ֆուտբոլիստի ծառայություններով.

«Իրավիճակը նույնն է: Վերները չի ցանկանում նոր պայմանագիր կնքել: Դեռևս ամեն ինչ կարող է փոխվել: «Բավարիան» դեռևս կապ չի հաստատել տեղափոխության համար: Հնարավոր է, որ Վերները չի ցանկանում մեկնել Մյունխեն:

Կարծում եմ՝ նրան կարող է դուր գալ ՊՍԺ-ում Տուխելին միանալու տարբերակը: Հնարավոր է նաև միանա Կլոպի «Լիվերպուլին» կամ մեկնի Ֆավրի մոտ Դորտմունդ»,- ասել է «Լայպցիգի» գործադիր տնօրեն Օլիվեր Մինցլաֆը, ում խոսքերը մեջբերում է Sky-ը:

Share |

Լրահոս