Տիգրան Եսայան. Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել Արարատի երկրպագուներին

20:55 14.05.2019

Հայաստանի Բարձրագույն խմբում մեկնարկեց 33-րդ տուրը:

Խաղային առաջին օրը «Արարատը» տնային հաղթանակ տարավ «Լոռիի» նկատմամբ: Ռազմիկ Հակոբյանի գոլը միակն էր այս խաղում:

Հանդիպումից հետո «Արարատի» գլխավոր մարզչի մեկնաբանությունը ներկայացրել է ակումբի մամուլի ծառայությունը.

«Շնորհավորում եմ ֆուտբոլիստներին, ակումբի ղեկավարներին ու առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել թիմի երկրպագուներին: Նրանք այսօր քիչ քանակով էին, սակայն հզոր աջակցություն ցույց տվեցին: Սպասում էի, որ ծանր խաղ պետք է լիներ, քանի որ 12 օրվա ընթացքում 4-րդ հանդիպումն էր:

«Լոռին» երկու օր ավելի շատ էր հանգստացել ու գումարած այդ ամենին մեր գործը բարդացնում էր շոգ եղանակը: Փառք ու պատիվ իմ ֆուտբոլիստներին. հստակ կատարեցին այն բոլոր հրահանգները, որը տվել էինք հանդերձարանում: Շատ կարգապահ, նվիրված ու տակտիկապես գրագետ ֆուտբոլ խաղացին»,- ասել է Եսայանը:

Share |

Լրահոս