Աթլետիկոն հետաքրքրված է Ռեալի կիսապաշտպանով

16:10 15.05.2019

«Ռեալի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից, հայտնում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է մադրիդյան մեկ այլ ակումբ` «Աթլետիկոն», որը նրան դիտարկում է որպես Ռոդրիգո Էրնանդեսին փոխարինող:

«Աթլետիկոն» արդեն համաձայնության է եկել Լյորենտեի գործակալների հետ հանդիպման շուրջ:

Լյորենտեն «Ռեալի» սան է, որի հիմնական կազմում նորամուտը նշել է 2015 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում Մարկոսը Պրիմերայի 6 հանդիպման է մասնակցել, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:

«Սերուցքայիններն» առաջնության ավարտից մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակի երրորդ տեղն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 68 միավորով: «Աթլետիկոն» 75 միավորով երկրորդն է:

Share |

Լրահոս