Բավարիան ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային մարզաշապիկը

12:32 15.05.2019

Մյունխենի «Բավարիան» Թվիթերի իր պաշտոնական էջում ներկայացրել է նոր մարզաշապիկի լուսանկարը, որով թիմը կանցկացնի հաջորդ մրցաշրջանի տնային հանդիպումները:

Մարզահագուստը ստեղծվել է մյունխենցիների համար ավանդական` կարմիր գույնով: Ընդ որում, մարզաշապիկի գլխավոր առանձնահատկությունն առկա նախշն է, որը հիշեցնում է ակումբի տնային` «Ալյանց-Արենա» մարզադաշտի ճակատը:

«Բավարիայի» տեխնիկական հովանավորը գերմանական adidas ընկերությունն է:

Share |

Լրահոս

Loading...