Դե Ռոսին կարիերան կարող է շարունակել Նյու-Յորք Սիթիում

10:52 15.05.2019

«Ռոմայի» կիսապաշտպան և ավագ Դանիելե Դե Ռոսին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել MLS:

Ինչպես հայտնում է Tuttomecatoweb-ը,ավելի հավանական է, որ 35-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի «Նյու-Յորք Սիթի»: Ամերիկյան ակումբը մտադիր է ձեռք բերել հռոմեացիների լեգենդին և ցանկանում է մոտ ժամանակներս համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ:

Երեկ` մայիսի 14-ին, «Ռոման» հայտարարել է Դե Ռոսիի` այս ամառ թիմից հեռանալու մասին: Անձամբ իտալացին հայտարարել էր, որ կցանկանար մնալ «Ռոմայում», սակայն ակումբը որոշել է չերկարաձգել պայմանագիրը: Այսպիսով, կիսապաշտպանը նոր թիմ կտեղափոխվի ազատ խաղացողի կարգավիճակով:

Դե Ռոսին «Ռոմայի» գույները պաշտպանել է պրոֆեսիոնալ կարիերայի ողջ ընթացքում, որը սկսվել է 2002 թվականին` ակումբի շարքերը համալրելուց մեկ տարի անց: 17 տարվա ընթացքում կիսապաշտպանը 3 տիտղոս է նվաճել` երկու անգամ դառնալով Իտալիայի գավաթակիր, մեկ անգամ էլ` երկրի Սուպերգավաթակիր:

Share |

Լրահոս