Մեկնարկել է ՀՖՖ կողմից կազմակերպված ֆան-ակումբների մրցաշարը

15:12 15.05.2019

«Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում մեկնարկել է ՀՖՖ կողմից կազմակերպված սիրողական ֆուտբոլի մրցաշար, որին մասնակցում են «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Բանանց» «Փյունիկ» «Լոռի» և Հայաստանի հավաքականի՝ ՖԱՖ երկրպագուական (ֆան) շարժումների թիմերը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Վերոնշյալ 6 թիմերը միմյանց դեմ կանցկացնեն մեկական հանդիպում, որից հետո խմբային փուլի արդյունքներով 1-4 տեղը զբաղեցրած թիմերը դուրս կգան կիսաեզրափակիչ:

Առաջնության նպատակը Հայաստանում սիրողական ֆուտբոլի և երկրպագուական շարժումների զարգացմանը նպաստելն է:

Առաջնության 1-ին և 2-րդ խաղային օրերին գրանցվել են հետևյալ արդյունքները.

11/05/2019 «Բանանց» ՖԱ մարզաբազա 

«Բանանց» - «Արարատ-Արմենիա»՝ 1:3

«Բանանց» - «Փյունիկ»՝ 3:1

«Արարատ-Արմենիա» - «Լոռի»՝ 3:1

12/05/2019 «Փյունիկ» ՖԱ մարզաբազա

«Փյունիկ» - «Արարատ»՝ 4:1

«Փյունիկ» - ՖԱՖ 1:5

«Բանանց» - «Արարատ»՝ 2:1

Առաջնության 3-րդ և 4-րդ խաղային օրերը տեղի կունենան համապատասխանաբար մայիսի 18-ին և մայիսի 19-ին:

Share |

Լրահոս

Loading...