ՊՍԺ-ն կփորձի Գրիզմանին «փախցնել» Բարսելոնայից

13:18 15.05.2019

Հարձակվող Անտուան Գրիզմանի ապագան անորոշ է մնում. ֆրանսիացի ֆուտբոլիստը երեկ հայտարարեց «Աթլետիկոյից» հեռանալու մասին:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Գրիզմանի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», որը պատրաստ է վճարել նրա համար սահմանված 120 մլն եվրո հրաժարագինը:

Սակայն, Le Parisien-ի տեղեկություններով, Գրիզմանը կարող է հայտնվել նաև հայրենիքում: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ը: Փարիզեցիները մտադիր են փորձեր անել` ֆուտբոլիստին կատալոնացիներից «փախցնելու» համար:

Գրիզմանը 2014 թվականից է հանդես գալիս «Աթլետիկոյում»: Մադրիդյան ակումբի հետ Անտուանը 3 տիտղոս է նվաճել` այդ թվում Իսպանիայի Սուպերգավաթն ու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա հարձակվողն իսպանական Պրիմերայի 36 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 15 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս