Աթլետիկոն երկու ֆուտբոլիստի է դիտարկում` որպես Գրիզմանին փոխարինող

14:48 15.05.2019

Մադրիդի «Աթլետիկոն» մտադիր է նոր հարձակվողի ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կապված Անտուան Գրիզմանի հեռանալու հետ:

Ինչպես հայտնում է Football Espana-ն, «Աթլետիկոն» երկու ֆուտբոլիստի է դիտարկում որպես Գրիզմանին փոխարինող:

Գլխավոր նպատակը հանդիսանում է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, որն ընթացիկ մրցաշրջանում կորցրել է իր տեղը մեկնարկային կազմում: Այլընտրանքային տարբերակ է հանդիսանում Մաուրո Իկարդին «Ինտերից», որը ևս խնդիրներ ունի իր ներկայիս թիմում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դիբալայի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բավարիան»: Իսկ Իկարդի շուրջ ստեղծված իրավիճակին, ԶԼՄ-ների տեղեկություններով, հետևում են «Յուվենտուսն» ու «Ռեալը»:

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Դիբալան իտալական Ա Սերիայի 28 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: 26-ամյա Իկարդին անցկացրած 27 խաղում դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս