Գվարդիոլան 2-րդ տարին անընդմեջ ճանաչվել է ԱՊԼ-ի` մրցաշրջանի լավագույն մարզիչ

11:21 15.05.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի` ավարտված առաջնության լավագույն մարզիչ:

«Սիթին» կատալոնացի մասնագետի գլխավորությամբ դարձել է Պրեմիեր-լիգայի չեմպիոն`  մրցաշարային աղյուսակում մեկ միավորով գերազանցելով «Լիվերպուլում»:

Գվարդիոլան դարձել է ԱՊԼ-ի երրորդ մարզիչը, որը հաջորդ մրցաշրջանում պաշտպանել է չեմպիոնական տիտղոսը` Ալեքս Ֆերգյուսոնից և Ժոզե Մոուրինյուից հետո:

48-ամյա մասնագետը լավագույնն էր ճանաչվել նաև 2017/18 մրցաշրջանում:

Բացի Գվարդիոլայից, այդ կոչմանը հավակնում էին նաև Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ») և Նունու Էշպիրիտու Սանտուն («Վուլվերհեմփթոն»):

Share |

Լրահոս