Հայտնի է, թե Էրերան որքան աշխատավարձ կստանա ՊՍԺ-ում

15:33 15.05.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրերան, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա թիմից, ՊՍԺ-ից շահավետ պայմանագիր կստանա:

Ինչպես հայտնում է Mirror-ը, ֆրանսիական թիմը պատրաստ է 29-ամյա ֆուտբոլիստին շաբաթական 300 հազար ֆունտ վճարել (շաբաթական մոտ 345 հազար եվրո):

Իսպանացու ներկայիս աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կազմում է շաբաթական 80 հազար ֆունտ:

Ֆուտբոլիստն առաջիկա ամռանը ազատ խաղացողի կարգավիճակով կհեռանա անգլիական թիմից:

Էրերան 2014 թվականին է «Աթլետիկից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Նրա տրանսֆերի համար մանկունիացիները 36 մլն եվրո են վճարել: Մանեչսթերում անցկացրած 5 տարում Էրերան 189 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 20 գոլի հեղինակ:

Թիմի հետ նա 4 տիտղոս է նվաճել` ազգային Գավաթը, լիգայի Գավաթը, երկրի Սուպերգավաթը, ինչպես նաև Եվրոպա լիգայի Գավաթը:

Իսպանացու առաջին ակումբը «Սարագոսան» է եղել:

Share |

Լրահոս