ԶԼՄ-ներ. Ռոնալդուն Յուվենտուսի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել Իսկոյին

11:36 15.05.2019

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է դառնալ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ, հայտնում է Don Balon-ը:

Մադրիդցիները մտադիր են բանակցությունները սկսել 80 մլն եվրոյից, բայց թուրինյան ակումբը մտադիր չէ 60 մլն եվրոյից ավելի վճարել: Անձամբ ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ, իսկ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի խոչընդոտի նրա տեղափոխությանը:

Ֆլորենտինո Պերեսը կարող է առաջարկն ընդունել ֆինանսական պատճառներով, քանի որ «սերուցքայինները» մտադիր են մի շարք խոշոր տրանսֆերներ իրականացնել:

Աղբյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել Իսկոյին: Պորտուգալացու կարծիքով, կիսապաշտպանությունում միայն Միրալեմ Պյանիչն է համապատասխանում բարձր մակարդակին:

Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն ակումբային մակարդակում 36 հանդիպման է մասնակցել, նրա ակտիվում 6 գոլ և 1 գոլային փոխանցում կա: Իսկոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:

Share |

Լրահոս