Մոուրինյու. Չեմ ցանկանում խոսել ՄՅՈւ-ի մասին. ժամանակն ամեն ինչ բացատրում է

14:27 15.05.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հրաժարվել է քննարկել «կարմիր սատանաների» կազմում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև խոսել է նրանց` ՉԼ-ի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի նկատմամբ գրանցած հաջողության մասին,

«Չեմ ցանկանում բացատրել ՊՍԺ-ի` Չեմպիոնների լիգայից դուրս մնալը: Կարծում եմ, որ գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, բայց ես չեմ հայտնի իմ կարծիքը:

«Մանչեսթեր Յունայթե՞դը». չեմ ցանկանում խոսել նրանց մասին: Դրա կարիք չկա, քանի որ ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում ու ամեն ինչ բացատրում է»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը:

Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացել է անցած տարվա դեկտեմբերին, ինչից հետո թիմը գլխավորել է նախկին ֆուտբոլիստ Ուլե-Գունար Սուլշերը: Նորվեգացու գլխավորությամբ «կարմիր սատանաները» հասել են մինչև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, սակայն 6-րդ տեղն են զբաղեցրել Պրեմիեր-լիգայում:

Share |

Լրահոս