Պորտուի երեք ֆուտբոլիստ մոտ է Աթլետիկո տեղափոխությանը

12:17 15.05.2019

«Աթլետիկոն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է կազմն ուժեղացնել «Պորտուի» միանգամից երեք ֆուտբոլիստով, հայտնում է ESPN-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, թիմի կիսապաշտպան Հեկտոր Էրերան մադրիդցիներին կմիանա ազատ խաղացողի կարգավիճակով, քանի որ ամռանը նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է:

«Աթլետիկոն» ևս երկու ֆուտբոլիստի է մտադիր գնել «Պորտուից»: Խոսքը պաշտպաններ Աուգուստո Ֆելիպեի և Ալեքսե Տելեսի մասին է: Վստահեցվում է, որ ակումբները մոտ են համաձայնության գալուն:

«Աթլետիկոյի» կազմում բրազիլացիները պետք է փոխարինեն հեռացող Դիեգո Գոդինին, Ֆելիպե Լուիսին և Լուկաս Էրնանդեսին:

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Էրերան Պրիմեյրայի 32 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ և ստացել 5 դեղին քարտ:

29-ամյա Ֆելիպեի ակտիվում 30 խաղ կա, 1 գոլ և 1 ինքագոլ: 26-ամյա Տելեսի ակտիվում կա 32 խաղ և 4 գոլ, որից 3-ը` 11 մետրանոցից:

Share |

Լրահոս