Բուլղարական ակումբը Գավաթի եզրափակչից առաջ աղջիկ-հոգեբանների է հրավիրել թիմ

12:50 15.05.2019

Պլովդիվի «Լոկոմոտիվը» Բուլղարիայի Գավաթի եզրափակչի` «Բոտևի» հետ խաղից առաջ որոշել է հոգեբանների հրավիրել թիմ ֆուտբոլիստների հետ աշխատելու համար:

Նշենք` «Լոկոմոտիվը» նախկինում արդեն 4 անգամ հասել է մինչև երկրի Գավաթի խաղարկության եզրափակիչ, բայց ոչ մի անգամ հաջողության չի հասել:

Բուլղարիայի Գավաթի եզրափակիչը կկայանա այսօր` մայիսի 15-ին, Սոֆիայի «Վասիլ Լևսկի» մարզադաշտում: Խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին:

«Լոկոմոտիվը» չի կարողացել հայտնվել Բուլղարիայի առաջնության առաջին 6-յակում, ու առաջնությունն ավարտել է 8-րդ տեղում: Եվրոպա լիգայի ուղեգրի համար պայքարում Բրունո Ակրապովիչի թիմը խաղացել է «Դունավ Ռուսի», «Սեպտեմվրիի» և «Սլավիայի» հետ ու խմբում երկրորդ տեղն է զբաղեցրել, բայց փլեյ-օֆֆում «Լոկոմոտիվում» քառորդ եզրափակչում պարտվել է «Էտիրուին»` բաց թողնելով առաջնության միջոցով եվրագավաթային ուղեգիր նվաճելու հնարավորությունը:

Share |

Լրահոս

Loading...