Ռեալը Լիոնի 15-ամյա հարձակվողի համար պատրաստ է 12 մլն եվրո վճարել

10:13 15.05.2019

«Լիոնի» 15-ամյա հարձակվող Ռայան Չերկին հայտնվել է «Ռեալի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, մադրիդցիները պատրաստ են այս տրանսֆերի համար 12 մլն եվրո վճարել:Ավելի վաղ փորձեր են ձեռնարկել նաև «Միլանն» ու «Չելսին», բայց մերժում են ստացել:

Հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը:

Ֆրանսիական ակումբի նախագահ Ժան-Միշել Օլան մտադիր է երկարաձգել տաղանդավոր ֆուտբոլիստի հետ պայմանագիրը: Օգոստոսի 17-ին Չերկին կդառնա 16 տարեկան, այդ ժամանակ էլ նա իրավունք կունենա տեղափոխվելու Եվրամիության երկրներից մեկը ներկայացնող ակումբ` ՖԻՖԱ-ի պահանջներին համապատասխան:

Չերկին ֆուտբոլի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը գոլ է խփել ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայում: Նա 2018 թվականի սեպտեմբերին գրավել է «Մանչեսթեր Սիթիի» դարպասը, երբ 15 տարեկան, 1 ամսական և 2 օրական էր: Ռայանը հանդես է գալիս Ֆրանսիայի մինչև 16 տարեկանների հավաքականում:

Share |

Լրահոս