Սամբոյի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 19 մարզիկով

14:06 15.05.2019

Մայիսի 16-22-ը Իսպանիայի Խիխոն քաղաքում կանցկացվի սամբոյի Եվրոպայի 2019թ. առաջնությունը, որին կմասնակցի սամբոյի հավաքական թիմից 19 մարզիկ:

Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Մայիսի 15-ին Հայաստանի պատվիրակությունը  մրցավայր է մեկնել  հետևյալ կազմով՝

Աղջիկներ

Ասյա Լալազարյան` 48կգ

Սոսե Բալասանյան`52կգ

Լիլիթ Պողոսյան`60կգ

Գայանե Պետիկյան` 64կգ

Տղամարդիկ /մարզական սամբո/

Տիգրան Կիրակոսյան` 52կգ

Գրիգոր Մխիթարյան` 57կգ

Մաքսիմ Մանուկյան` 62կգ

Ռաֆիկ Մանուկյան` 68կգ

Ռոբերտ Գաբրելյան` 74կգ

Վահագն Չալյան` 82կգ

Էդիկ Պետրոսյան` 90կգ

Արման Ավանեսյան` 100կգ

Տղամարդիկ /մարտական սամբո/

Ջոն Բալայան` 52կգ

Պողոս Բադալյան` 57կգ

Արման Նիազյան` 62կգ

Վաչիկ Վարդանյան` 68կգ

Մավրիկ Նասիբյան` 74կգ

Դավիթ Պետրոսյան` 82կգ

Ավետիք Պողոսյան` 90կգ

Իսպանիա են մեկնել նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, մարզիչ-ներկայացուցիչ Վովիկ Խոջայանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Share |

Լրահոս

Loading...