Սերենա Ուիլյամսը բացատրել է, թե ինչու է հրաժարվել խաղալ քրոջ հետ

13:54 15.05.2019

«Մեծ սաղավարտի» մրցումների 23-ակի հաղթող, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մեկնաբանել է Հռոմի մրցաշարին չմասնակցելու որոշումը: Երկրորդ շրջանում նա պետք է մրցեր քրոջ` Վինուսի հետ:

«Ես ստիպված եմ բաց թողնել Italian Open-ը ձախ ծնկում ունեցած ցավի պատճառով: Կկարոտեմ տեղի երկրպագուներին և իմ ամենասիրելի մրցաշարերից մեկին:

Կկենտրոնանամ վերականգնմանս վրա: Հուսով եմ` կտեսնվենք «Ռոլան Գարոսում» և Հռոմում հաջորդ տարի կայանալիք մրցաշարում»,- ասել է Ուիլյամսը:

Քառորդ եզրափակիչ դուրս գհալու Վինուս Վիլյամսը կմրցի Յոհանա Կնոտա (Մեծ Բրիտանիա) - Սլոան Սթիվենս (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ:

2018 թվականին Հռոմի մրցաշարի հաղթող է ճանաչվել ուկրաինուհի Էլինա Սվիտոլինան: Եզրափակչում նա հաղթել էր ռումինուհի Սիմոնա Հալեպին 6:0, 6:4 հաշիվներով:

Share |

Լրահոս