Եվրոպա լիգայի եզրափակչում կկիրառվի VAR համակարգը

16:48 15.05.2019

ՈւԵՖԱ-ն հաստատել է, որ տեսակրկնությունների VAR համակարգը կօգտագործվի Եվրոպա լիգայի` ընթացիկ խաղարկության եզրափակչում:

Մրցաշարի պատմության մեջ սա առաջին խաղը կլինի, որտեղ կկիրառվի այս համակարգը: Ավելի վաղ VAR համակարգը կիրառվել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի խաղերից սկսած:

Մրցաշարի եզրափակիչ խաղում միմյանց հետ կմրցեն լոնդոնյան երկու թիմեր` «Արսենալն» ու «Չելսին»: Վճռորոշ հանդիպումը կկայանա մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:

Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի իտալացի Ջանլուկա Ռոկին: 45-ամյա մրցավարի օգնականները կլինեն նրա հայրենակիցներ Ֆիլիպո Մելին ու Լորենցո Մանգանելին, իսկ չորրորդ մրցավարը կլինի Դանիելե Օրսատոն:

Հիշեցնենք` Եվրոպա լիգայի հաղթող Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր կնվաճի ու ՉԼ-ի գավաթակրի հետ կխաղարկի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:

Share |

Լրահոս

Loading...