Ալաշկերտը նվազագույն հաշվով հաղթեց Շիրակին (տեսանյութ)

18:53 15.05.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 33-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակին»:

Աբրահամ Խաշմանյանի թիմը հաղթանակի հասավ նվազագույն հաշվով: Միակ գնդակը խփվեց 73-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Գուստավո Մարմենտինին:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 49 միավոր կվաստակի ու կմնա 4-րդ տեղում: «Շիրակը» 36 միավորով 6-րդն է:

Share |

Լրահոս

Loading...