Բարձրագույն խումբ․ մրցաշարային աղյուսակը 33-րդ տուրից հետո

21:57 15.05.2019

Մայիսի 14-ին և 15-ին կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 33-րդ տուրի հանդիպումները։

Տուրի մեկնարկային օրը կայացան «Գանձասար-Կապան»-«Արցախ» և «Արարատ»-«Լոռի» խաղերը, որոնցում նվազագույն հաշվով հաղթանակներ տոնեցին հետնապահները։

«Գանձասար-Կապան»-«Արցախ»՝ 0-1
Գոլը՝ Արգիշտի Պետրոսյան 17՛

«Արարատ»-«Լոռի»՝ 1-0
Գոլը՝ Ռազմիկ Հակոբյան 70՛

Այսօր մրցաշարային աղյուսակի առաջատար «Փյունիկը» միավորներ կորցրեց «Բանանցի» հետ խաղում։ Թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով մեկական գոլ։

«Փյունիկ»-«Բանանց»՝ 1-1
Գոլերը՝ Արթուր Միրանյան 47՛ - Կարեն Մելքոնյան 55՛

Բարձրագույն խմբի գործող չեմպիոն «Ալաշկերտն» էլ «Նաիրի» մարզադաշտում հյուրընկալեց «Շիրակին» և Գուստավո Մարմենտինի Դոս Սանթոսի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։

«Ալաշկերտ»-«Շիրակ»՝ 1-0
Գոլը՝ Մարմենտինի Դոս Սանթոս 73՛

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Փյունիկը», որն ունի 56 միավոր։ Երկրորդ հորիզոնականում 52 միավորով «Արարատ-Արմենիան» է, որին հաջորդում է «Բանանցը»՝ 51 միավոր։

Աղյուսակի վերջին հորիզոնականներում ոչինչ չի փոխվել․ վերջին տուրերում միավորներ վաստակող «Արարատը» շարունակում է 22 միավորով եզրափակել աղյուսակը՝ 8-րդ տեղում գտնվող «Արցախին» զիջելով 2 միավոր։

Հավելենք, որ 34-րդ տուրում կայանալու են հետևյալ հանդիպումները․

  • «Բանանց»-«Գանձասար-Կապան»
  • «Շիրակ»-«Արարատ-Արմենիա»
  • «Արցախ»-«Ալաշկերտ»
  • «Լոռի»-«Փյունիկ»
Share |

Լրահոս