Արսենալն ՈւԵՖԱ-ի կողմից սպասում է պաշտոնական երաշխիքի՝ Բաքվում Մխիթարյանի անվտանգության համար

18:03 15.05.2019

Առաջիկա 24 ժամվա ընթացքում ՈւԵՖԱ-ն «Արսենալին» պաշտոնապես կներկայացնի անվտանգության բոլոր երաշխիքները, որոնք կապված են լոնդոնցիների հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու այցելության հետ:

Մայիսի 29-ին Եվրոպա լիգայի եզրափակչում «Արսենալը» Բաքվում պետք է մրցի «Չելսիի» հետ:

Azerisport-ը գրում է, որ լոնդոնյան ակումբը նախորդ շաբաթ պաշտոնական հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ Մխիթարյանի՝ Բաքու ուղևորվելու անտվանգության հարցերով ոչ մի պաշտոնական երաշխիք չի ստացել ՈւԵՖԱ-ի կողմից:

Սպասվում է, որ այս անգամ «Արսենալը» կավելացնի անվտանգության աշխատողների թիվն արտագնա խաղի ժամանակ: Նրանց մի մասը պետք է ապահովի Մխիթարյանի անվտանգությունը Բաքվում: Այս մասին գրում է Standart-ը:

 

Կարդացեք նաև

Share |

Լրահոս