Բարսելոնայի մարզումը Մեսսիի աչքերով (տեսանյութ)

21:19 15.05.2019

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունն ուշագրավ տեսանյութ է հրապարակել։

Կատալոնական ակումբը գործընկեր Gatorade-ի հետ համատեղ ցույց է տվել, թե ինչպիսին է թիմի մարզումը Մեսսիի աչքերով։

Ընթացիկ մրցաշրջանում Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 48 հանդիպման, դարձել է 48 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։

Այս մրցաշրջանում «Բարսելոնան» արդեն երկու տիտղոս է նվաճել՝ դառնալով Իսպանիայի սուպերգավաթակիր և չեմպիոն։ Մայիսի 25-ին էլ Էռնեստո Վալվերդեի թիմն Իսպանիայի Գավաթի եզրափակչում խաղալու է «Վալենսիայի» հետ։

Share |

Լրահոս