Չելսին կարող է հեռացնել Սարիին, եթե նա նույնիսկ նվաճի Եվրոպա լիգան

15:45 15.05.2019

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կարող է լքել ակումբը մրցաշրջանի ավարտից հետո:

Լոնդոնցիների նախագահ Ռոման Աբրամովիչը կհեռացնի 60-ամյա մասնագետին, եթե նույնիսկ թիմը նվաճի Եվրոպա լիգայի գավաթը: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Նշվում է, որ Աբրամովիչը նման քայլի կարող է գնալ հանուն թիմի երկրպագուներին: «Կապույտների» երկրպագուները բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել Սարիի խաղաոճից ու գրանցած արդյունքներից:

Շատ է խոսվում այն մասին, որ Սարին կվերադառնա Ա Սերիա: Ավելի հավանական է համարվում «Ռոման» գլխավորելու տարբերակը:

Share |

Լրահոս

Loading...