Գիգզ․ Սիթիի 3 ֆուտբոլիստ կարող էր խաղալ Պրեմիեր լիգայի ցանկացած թիմում

22:18 15.05.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգզը, որն այժմ գլխավորում է Ուելսի հավաքականը, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» վերաբերյալ կարծիք է հայտնել։

««Մանչեսթեր Սիթիի» կազմից 3 ֆուտբոլիստ Պրեմիեր լիգայի ժամանալաշրջանում կարող էր խաղալ ցանկացած թիմում։ Այդ ֆուտբոլիստներն են Դավիդ Սիլվան, Կոմպանին և Ագուերոն։ Հնարավոր է՝ Կևին դե Բրույնեն ևս ունի նման կարծիքի արժանանալու համար հնարավորություններ։ «Սիթիի» հաջողություններում այս ֆուտբոլիստները մեծ ներդրում ունեն։

Ամեն դեպքում, «Սիթին» դեռ չի հասել «Մանչեսթեր Յունայթեդի» մակարդակին, քանի որ չի կարողացել հաղթել Չեմպիոնների լիգայում։ Երբ «քաղաքայինները» շարունակեն հաղթել Պրեմիեր լիգայում և դառնան Չեմպիոնների լիգայի գավաթակիր, բոլոր ժամանակների մեծագույն ակումբների շարքը համալրելու հնարավորություն կունենան»,- ասել է Գիգզը։

Share |

Լրահոս

Loading...