Ֆեդերեր․ Մասնակցում եմ Հռոմի մրցաշարին, քանի որ Շվեյցարիայում վատ եղանակ էր

20:38 15.05.2019

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը բացատրել է, թե ինչու է որոշել մասնակցել Հռոմի «ATP-1000» շարքի մրցաշարին։

Հիշեցնենք, որ Մադրիդի մրցաշարում կրած պարտությունից հետո Ֆեդերերը մեկնել էր Շվեյցարիա՝ հայտարարելով, որ չի մասնակցի իտալական մրցումներին։

«Որոշել եմ ժամանել Հռոմ և մասնակցել մրցաշարին, քանի որ Շվեյցարիայում վատ եղանակ էր»,- ասել է 37-ամյա թենիսիստը։

Ուշագրավ է, որ Ֆեդերերի՝ Հռոմի մրցաշարում առաջին հանդիպումը հետաձգվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով․ Իտալիայի մայրաքաղաքում ամբողջ օրվա ընթացքում հորդառատ անձրև է։

Ֆեդերերը պայքարը սկսելու է երկրորդ շրջանից՝ մրցելով պորտուգալացի Ժոաու Սոուզայի հետ։

Share |

Լրահոս

Loading...