Պաշտոնական. Գրիզմանը մրցաշրջանի ավարտից հետո կլքի Աթլետիկոն

00:56 15.05.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը: Այս մասին հայտնել է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:

Նախկինում հաղորդվում էր, որ ֆրանսիացին կարիերան շարունակելու է «Բարսելոնայում»: Հուլիսի 1-ից 28-ամյա խաղացողի հրաժարագինը 200 մլն եվրոյից կդառնա 120 մլն եվրո.

«Սրանք հիասքանչ հինգ տարիներ էին, շնորհակալություն ձեզ ամեն ինչի համար, դուք միշտ կմնաք իմ սրտում»,- ասել է ֆուտբոլիստը՝ դիմելով ակումբի երկրպագուներին:

Գրիզմանը մադրիդցիների կազմը համալրել է 2014 թվականին՝ տեղափոխվելով «Ռեալ Սոսյեդադից»: Տրանսֆերի արժեքն այդ ժամանակ կազմել էր 30 մլն եվոր:

Share |

Լրահոս