Աթլետիկոյի երկրպագուների արձագանքը Գրիզմանի հայտարարությանը

10:34 15.05.2019

Frente Atletico երկրպագուների խմբավորումն արձագանքել է հարձակվող Անտուան Գրիզմանի` ընթացիկ մրցաշրջանի վերջում «Աթլետիկոյից» հեռանալու մասին հայտարարությանը:

Ֆրանսիացին հանդիպում է ունեցել թիմ իգլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ու ակումբի գլխավոր տնօրեն Միգել Անխել Խիլեմ Մարինի հետ և հայտարարել է, որ մտադիր է հեռանալ մադրիդյան թիմից առաջիկա ամռանը:

«Հուսով ենք` դու այլևս երբեք չես կրի «Աթլետիկոյի» մարզաշապիկը»,- ասվում է Frente Atletico-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի հարձակվողը կարող է միանալ «Բարսելոնային»: «Աթլետիկոյի» հետ պայմանագրով Գրիզմանի հրաժարագինը 200 մլն եվրո է կազմում, սակայն այս տարվա հուլիսի 1-ից այն կնվազի մինչև 120 մլն եվրո:

Գրիզմանը 2014 թվականից է հանդես գալիս «Աթլետիկոյում»: Մադրիդյան թիմի հետ նա 3 տիտղոս է նվաճել` այդ թվում Իսպանիայի Սուպերգավաթի և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկություններում:

 

Share |

Լրահոս