Ռիվալդո․ Ազարն ու Ռեալը զգում են միմյանց կարիքը

20:15 15.05.2019

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի՝ Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության մասին։

«Այդ տրանսֆերն անհրաժեշտ է երկու կողմերին։ «Ռեալն» անհաջող մրցաշրջանից հետո պետք է ամրապնդի կազմը լավագույն ֆուտբոլիստներով, որպեսզի մրցունակ լինի նոր մրցաշրջանում։ Այս տրանսֆերը շահավետ է նաև Ազարի համար, քանի որ նրան նոր մարտահրավեր է անհրաժեշտ։

«Ռեալը» լիովին համապատասխանում է Էդենին։ Իր փորձի և Պրեմիեր լիգայում անցկացրած ժամանակաշրջանի շնորհիվ նա շատ արագ կհարմարվի իսպանական ֆուտբոլին։ Նա պետք է պարզապես շարունակի անել այն, ինչ կարողանում է։ «Ռեալն» ու Ազարը զգում են միմյանց կարիքը»,- Ռիվալդոյի խոսքը մեջբերել է El Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Էդեն Ազարը «Չելսիում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս ընթացքում բելգիացին լոնդոնյան թիմի կազմում մասնակցել է 351 հանդիպման, դարձել է 108 գոլի հեղինակ։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Ազարի տրանսֆերի մասին «Ռեալը» հայտարարելու է Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ «Չելսի»-«Արսենալ» խաղից հետո։

Share |

Լրահոս