Իրվինգն ու Դյուրանտը կարող են տեղափոխվել Բրուկլին

19:44 15.05.2019

NBA-ում հանդես եկող «Բոստոն Սելթիկսի» պաշտպան Կայր Իրվինգը և «Գոլդեն Սթեյթի» հարձակվող Կևին Դյուրանտը դիտարկում են «Բրուկլին» տեղափոխվելու տարբերակը: Այս մասին հայտնել է New York Times-ի լրագրող Մարկ Ստեյնը:

ESPN-ի եթերում լրագրողը հայտնել է, որ Իրվինգն ու Դյուրանտը հետաքրքրված են «Բրուկլին» տեղափոխությամբ: Նախկինում բասկետբոլիստներին ձեռք բերելու հիմնական թեկնածուն «Նյու Յորք Նիքսն» էր: Ամռանը երկու խաղացողն էլ կունեն ազատ գործակալի կարգավիճակ:

Այս մրցաշրջանում «Բրուկլինը» 2015 թվականից հետո առաջին անգամ դուրս եկավ NBA-ի փլեյ-օֆֆ, որտեղ 1:4 հաշվով պարտվեց «Ֆիլադելֆիային»:

Share |

Լրահոս