Կարեն Մելքոնյան․ Բանանցը ջանք չի խնայում առաջինը լինելու համար

22:36 15.05.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 33-րդ տուրում «Բանանցը» Կարեն Մելքոնյանի գոլի շնորհիվ ոչ-ոքի կորզեց «Փյունիկից»:

Խաղից հետո իր տպավորությունների մասին լրագրողների հետ խոսեց Կարեն Մելքոնյանը:

– Առաջին խաղակեսում փոխադարձ գրոհներով փոխանակվեցինք, իսկ երկրորդ խաղակեսում հենց սկզբից գոլ բաց թողեցինք, ինչը մեր պլանների մեջ չկար: Ճիշտ է՝ ստացվեց հետ բերել խաղը, և փորձեցինք անընդհատ գրոհել, չստացվեց: Ոչինչ, կփորձենք մյուս խաղերին հետ բերել այսօրվա չարածը:

– Գոլդ բավականին գեղեցիկ ստացվեց: Այդ դրվագի մասին ի՞նչ կասես:

– Փորձում եմ թիմիս օգնել և նորից արժանանալ մեր գլխավոր մարզչի վստահությանը: Այսքանը:

– Այս մրցաշրջանում, հատկապես գարնանային հատվածում, քո ելույթներն ինչպե՞ս կգնահատես:

– Ինձ թվում է՝ ստացվում է ամեն ինչ: Փորձում եմ ամեն բան անել թիմի ու մեր երկրպագուների համար:

– Չեմպիոնական մրցավազքն ավելի քան խճճված է: Ի՞նչ կասես այդ մասին, առհասարակ, առաջնության մասին:

– Կարծում եմ՝ պատմության մեջ առաջին անգամ է, որ մեր առաջնությունում մրցավազքն այսքան լարված է: Բոլոր թիմերն էլ ցանկանում են առաջին տեղը գրավել ու խաղալ եվրագավաթներում: Մեր թիմը՝ նույնպես: Եվ մենք ջանք չենք խնայում, որ լինենք առաջին տեղում:

Share |

Լրահոս