ՊՍԺ-ն սկսում է Մբապեի պայմանագրի երկարաձգման գործընթացը

17:03 15.05.2019

Ֆրանսիական ՊՍԺ-ն սկսում է կտրուկ քայլեր ձեռնարկել թիմի առաջատարներից մեկին՝ Կիլիան Մբապեին Փարիզում պահելու համար:

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, փարիզյան ակումբը ցանկանում է երկարաձգել Մբապեի հետ գործող պայմանագիրը: Աշխարհի չեմպիոնը փարիզցիների հետ պայմանագիր ունի մինչև 2022 թվականը:

Նշվում է, որ կողմերն արդեն սկսել են բանակցությունները, սակայն դեռևս չեն կարողանում ընդհանուր համաձայնության գալ: ՊՍԺ-ն մտադիր է որքան հնարավոր է շուտ նոր՝ շահավետ առաջարկ ներկայացնել ֆուտբոլիստին, որպեսզի եվրոպական ակումբները չկարողանան իրենց կողմը սևեռեն խաղացողի ուշադրությունը:

 

Share |

Լրահոս