Մոուրինյու․ Պոգբան ՄՅՈւ-ում իմ միակ խնդիրը չէր

21:34 15.05.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոստովանել է, որ անգլիական ակումբում աշխատելու վերջին շրջանում խնդիրներ է ունեցել ֆուտբոլիստների հետ։

««Մանչեսթեր Յունայթեդում» խնդիրներ կային․․․ Դրանք կապված էին ֆուտբոլիստների, թիմի կազմակերպման, նպատակների հետ։ Շատերը խոսում են Պոգբայի մասին, սակայն նա ակումբում իմ միակ խնդիրը չէր»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերել է L'Equipe-ը։

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է նախորդ տարվա դեկտեմբերին։ Նրա փոխարեն «կարմիր սատանաներին» սկսեց մարզել Ուլե Գունար Սուլշերը, որի գլխավորությամբ թիմը հասավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ՝ պարտվելով «Բարսելոնային», իսկ Պրեմիեր լիգայում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։

Share |

Լրահոս

Loading...