Պյանիչի համար պայքարի է դուրս եկել երեք ակումբ

18:22 15.05.2019

Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին» և ֆրանսիական ՊՍԺ-ն պայքարում են Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տրանսֆերի համար: Այս մասին գրում է Tutto Sport-ը:

Նշվում է, որ այս պայքարում ֆավորիտ է ՊՍԺ-ն: Մադրիդյան ակումբը կիսապաշտպանությունը ցանկանում է հզորացնել Պոլ Պոգբայի շնորհիվ: Եթե տրանսֆերը չկայանա, «սերուցքայինները» կկենտրոնանան Պյանիչի տեղափոխության վրա: Բոսնիացի խաղացողին էլ «Մանչեսթեր Սիթիում» ցանկանում է տեսնել անձամբ Գվարդիոլան:

Չնայած թիմերի հետաքրքրվածությանը, թուրինյան ակումբը կարող է չվաճառել ֆուտբոլիստին: Շաբաթներ առաջ «ծեր սինյորան» մերժել է տրանսֆերային մեկ առաջարկ 86 մլն եվրո արժողությամբ:

Պյանիչի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:

Share |

Լրահոս

Loading...