Չեմպիոնական մրցավազքը շարունակվում է. Փյունիկն ու Բանանցը ոչ-ոքի խաղացին

18:56 15.05.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի 33-րդ տուրում կայացավ կենտրոնական հանդիպումը:

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում առաջատար «Փյունիկը» մրցեց չեմպիոնության համար պայքարող «Բանանցի» հետ:

Ինչպես սպասվում էր, խաղն անցավ լարված պայքարում: Երկու թիմերն էլ չէին ցանկանում սխալվել ու զգուշավոր էին գործում: Հանդիպման հաշիվը բացվեց միայն երկրորդ խաղակեսում:

47-րդ րոպեին Տարխանովի թիմն առաջ անցավ հաշվի մեջ: Գոլով աչքի ընկավ Արթուր Միրանյանը:

Մի քանի րոպե անց հյուրերը խփեցին պատասխան գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Կարեն Մելքոնյանը:

Հանդիպման վերջնամասում կարմիր քարտ ստացավ «Բանանցի» պաշտպան Ռոբերտ Դարբինյանը:

Այսպիսով, այս խաղից հետո «Բանանցը» 51 միավորով կմնա 3-րդ հորիզոնականում: «Փյունիկը» կվաստակի 56 միավոր ու կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հավելենք, որ երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» 52 միավոր ունի:

Share |

Լրահոս

Loading...