Եվրոպական գրանդները պայքարում են Ռոդրիի տրանսֆերի համար

16:02 15.05.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսի ծառայություններով հետաքրքրվում են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ:

Ինչպես հայտնում է AS-ը, «Մանչեսթեր Սիթիից» բացի ֆուտբոլիստին իրենց թիմում են ցանկանում տեսնել «Բարսելոնան» և «Բավարիան»: Կատալոնացիները Ռոդրիին տեսնում են որպես Սերխիո Բուսկետսին փոխարինող: Մյունխենյան ակումբն էլ մտադիր է հզորացնել կազմը հաջորդ մրցաշրջանից առաջ:

Ռոդրին «Աթլետիկո» է տեղափոխվել «Վիլյառեալից» նախորդ ամռանը: Տրանսֆերի արժեքը կազմել է 20 մլն եվրո:

Share |

Լրահոս

Loading...