Սեմեդուն ցանկանում է լքել Բարսելոնան

19:21 15.05.2019

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն մտադիր է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Պորտուգալացի ֆուտբոլիստը բավարար խաղաժամանակ չի ստանում ու այս պատճառով ցանկանում է լքել Կատալոնիան: «Կապտանռնագույնները» դեմ չեն վաճառել խաղացողին ու ցանկանում են տրանսֆերի համար ստանալ 35 մլն եվրո: Հենց այդքան է ակումբը ծախսել պաշտպանին ձեռք բերելու համար:

Marca-ն նաև գրում է, որ Սեմեդուի հետ միասին ակումբը պատրաստվում են լքել Ֆիլիպե Կոուտինյոն, Իվան Ռակիտիչը և Յասպեր Սիլեսենը:

Share |

Լրահոս