Սուսերամարտի Հայաստանի առաջնությունը Armsport.am-ի ֆոտոլրագրողի աչքերով

23:20 15.05.2019

Այսօր մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը:

Մրցումային առաջին օրը ներկա է եղել նաև Armsport.am-ի ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանը: Մեր ֆոտոլրագրողն այս անգամ էլ փոքրիկ ֆոտոպատմություն ունի սուսերամարտի առաջնությունից:

«Շատերը կարծում են, որ Հայաստանում մարզական իրադարձություններից կարելի է ներկա գտնվել միայն ֆուտբոլային հանդիպումներին։ Վերջին շրջանում էլ ֆուտբոլին ավելացել է նաև բասկետբոլը։ Սակայն Հայաստանի ու մասնավորապես մայրաքաղաք Երևանի տարբեր մարզադպրոցներում տարվա ընթացքում տեղի են ունենում տասնյակ մարզական միջոցառումներ, որտեղ կրքերն ու սպորտային պայքարը, հիրավի, արժանի են լուրջ ուշադրության։

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը շուտով կհատի եզրագիծն ու այսօր՝ մայիսի 15-ին անգամ տեղի ունեցավ չեմպիոնական պայքարի հերթական կարևոր դիմակայությունը «Փյունիկի» ու «Բանանցի» միջև։ Չնայած դրանց ընտրությունն այս անգամ ընկավ ոչ թե ֆուտբոլի, այլ սուսերամարտի Հայաստանի կանանց ու տղամարդկանց առաջնության վրա։ Հայաստանի առաջնության արդյունքներով էլ հենց հայտնի են դառնում այն մարզիկներն, ովքեր տարվա ընթացքում ներկայացնելու են Հայաստանը սուսերամարտի համաշխարհային տարատեսական մրցաշարերում»:

Բոլոր լուսանկարներն այստեղ:

Share |

Լրահոս

Loading...