Մեկնարկել է սուսերամարտի Հայաստանի առաջնությունը

22:52 15.05.2019

«Հայաստան մարզական հասարակական կազմակերպության» Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում մեկնարկեց Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են 140 մարզիկ՝ Վանաձորի, Գյումրիի և Երևանի 7 մարզադպրոցներից։

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Մրցումային առաջին օրը Հայաստանի չեմպիոնի կոչման համար տղամարդիկ պայքարեցին խոցասուսեր, իսկ կանայք՝ ճկասուսեր զենքաձևերում։

Հայաստանի չեմպիոններիը և մրցանակակիրները․

Խոցասուսեր (տղամարդիկ)

1․Էդուարդ Հովիկյան 2․Արամայիս Բաբոյան 3․Հովհաննես Մուրադյան 3․Մանվել Սիմոնյան

Ճկասուսեր (կանայք)

1․Աիդա Ալոյան 2․Անահիտ Ալոյան 3․Իննեսա Հովհաննիսյան 3․Սեդա Գևորգյան

Առաջնության բացմանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը։

Մայիսի 16-ին կկայանան ճկասուսեր և թրասուսեր զենքաձևերի տղամարդկանց, ինչպես նաև խոցասուսեր զենքաձևի կանանց եզրափակիչները։

Share |

Լրահոս

Loading...