Ռուսաստանի Գավաթ. Հարոյանի ինքնագոլը չի խանգարել Ուրալին դուրս գալ եզրափակիչ

23:52 15.05.2019

Ռուսաստանի Գավաթի եզրափակչի մասնակիցները հայտնի են:

Այսօր կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ուրալը» 2:2 է խաղացել Տուլայի «Արսենալի» հետ: Առաջին խաղում Եկատերինբուրգը ներկայացնող ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով:

Այսօրվա խաղին «Ուրալի» կազմում մասնակցել է Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը: Մեր ընտրանու ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ խաղին ու ինքնագոլի հեղինակ է դարձել 58-րդ րոպեին:

Այսպիսով, «Ուրալը» հաղթել է ընդհանուր 3:2 հաշվով ու դուրս եկել եզրափակիչ: Մայիսի 22-ին նրանք գավաթը կխաղարկեն «Լոկոմոտիվի» հետ:

Share |

Լրահոս

Loading...