Վան Բոմելը Բավարիան գլխավորելու հիմնական թեկնածուն է

17:38 15.05.2019

Գերմանական Bild-ը վստահ է, որ մրցաշրջանի ավարտից հետո «Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը հեռացվելու է զբաղեցրած պաշտոնից:

Մյունխենցիների նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Մարկ վան Բոմելը, որն այս պահին աշխատում է ՊՍՎ-ում: 42-ամյա հոլանդացին 2006-2011 թվականներին պաշտպանել է մյունխենցիների գույները՝ երկու անգամ դառնալով Գերմանիայի չեմպիոն ու գավաթակիր:

Նախորդ տարվա հունիսին Վան Բոմելը գլխավորել է ՊՍՎ-ն, որը Հոլանդիայի առաջնությունում այս տարի երկրորդն է:

Մյունխենում կարծում են, որ Կովաչը չի կարող թիմին լուրջ հաջողությունների հասցնել ու Վան Բոմելին դիտարկում են որպես հիմնական թեկնածու:

Բունդեսլիգայի ավարտից մեկ տուր առաջ «Բավարիան» 2 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային»:

Share |

Լրահոս