Լապորտա. Բարսելոնայի երկրպագուները դեմ են Գրիզմանի տրանսֆերին

15:23 16.05.2019

«Բարսելոնայի» նախկին նախագահ ժոան Լապորտան խոսել է Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի՝ կատալոնական ակումբ հավանական տեղափոխության մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գրիզմանը հայտարարել է՝ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է մադրիդյան ակումբից:

«Կարծում եմ՝ «Բարսելոնայի» երկրպագուների մեծ մասը դեմ է Գրիզմանի տեղափոխությանը: Պատճառներից մեկը տրանսֆերային արժեքն է: Կան մի շարք այլ ֆուտբոլիստներ, որոնք կարող են խաղալ նման մակարդակով: Ամեն դեպքում, եթե տրանսֆերը կայանա՝ երկրպագուները կաջակցեն Գրիզմանին, ինչպես աջակցել են «Բարսելոնա» տեղափոխված մյուս ֆուտբոլիստներին»,- Լապորտայի խոսքը մեջբերել է Marca-ն:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Բարսելոնան» պատրաստ է վճարել 28-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը՝ 120 միլիոն եվրո:

Share |

Լրահոս

Loading...