ԶԼՄ-ներ. Պերեսը Բեյլին թույլ կտա տեղափոխվել Բարսելոնա, եթե առաջարկ լինի

10:36 16.05.2019

«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Don Balon-ը:

Թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նրա ծառայությունների կարիքը չի զգում, իսկ մադրիդյան ակումբին միջոցներ են անհրաժեշտ ամռանը տրանսֆերներ իրականացնելու համար:

Աղբյուրի փոխանցմամբ, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ֆուտբոլիստի գործակալ Ջոնաթան Բարնետին հայտնել է, որ հարձակվողը կարող է վաճառվել աշխարհի ցանկացած ակումբի, այդ թվում` «Բարսելոնային», եթե նրա համար «սերուցքայինները» 80 մլն եվրո ստանան:

Բեյլի բարձր աշխատավարձը (տարեկան մոտ 20 մլն եվրո) վանում է հնարավոր գնորդներին: «Մանչեսթեր Սիթին» կարող է դիտարկել նրա տեղափոխության տարբերակը, եթե հարձակվողն իր պահանջները նվազեցնի մինչև 12 մլն եվրո: «Տոտենհեմն» առաջարկում է վարձակալության տարբերակը, որի համաձայն Գարեթի աշխատավարձի վճարումը հավասարաչափ կբաշխվի երկու ակումբների միջև:

Share |

Լրահոս