Չելսին որոշել է Իգուայինին վերադարձնել Յուվենտուսին

11:04 16.05.2019

«Չելսիի» ղեկավարությունը որոշել է հարձակվող Գոնսալո Իգուայինին վերադարձնել «Յուվենտուսին» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Հունվարից հարձակվողը, որը լոնդոնյան ակումբում հանդես է գալիս վարձակալության հիմունքներով, 21 հանդիպման է մասնակցել ու դարձել է 5 գոլի հեղինակ:

Ակումբների միջև կնքված համաձայնագրում նախատեսված է կետ` վարձակալությունը հաջորդ մրցաշրջանում ևս երկարաձգելու հնարավորությամբ, կամ էլ` ֆուտբոլիստի գնման վերաբերյալ, սակայն այդ կետերից և ոչ մեկից «Չելսին» մտադիր չէ օգտվել, հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ այս հարցի վերաբերյալ արդեն որոշումը կայացվել է ու այն չի փոխվի, անկախ նրանից «Չելսին» կկարողանա՞ հասնել տրանսֆերային արգելքի չեղարկման:

Միևնույն ժամանակ «Յուվենտուսն» այնքան էլ հույսեր չի կապում Իգուայինի հետ և կփորձի ֆուտբոլիստի համար նոր ակումբ գտնել:

Share |

Լրահոս