Բարսելոնան պատրաստ է տարեկան 17 մլն եվրո վճարել Գրիզմանին

11:47 16.05.2019

«Բարսելոնան» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին, որն ավելի վաղ հայտարարել էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Աթլետիկոյից» հեռանալու մասին, պատրաստ է տարեկան 17 մլն եվրո աշխատավարձ առաջարկել, հայտնում է L՛Equipe-ը:

Գրիզմանի հրաժարագինը 200 մլն եվրո է կազմում, սակայն այս տարվա հուլիսի 1-ից այն կնվազի մինչև 120 մլն եվրո:

Գրիզմանը 2014 թվականից է հանդես գալիս «Աթլետիկոյում»: Մադրիդյան ակումբի հետ Անտուանը 3 տիտղոս է նվաճել` այդ թվում Իսպանիայի Սուպերգավաթն ու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա հարձակվողն իսպանական Պրիմերայի 36 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 15 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...