Աթլետիկոն է պնդել, որ Գրիզմանը երկրպագուների համար տեսանյութ նկարահանի

16:00 16.05.2019

Հարձակվող Անտուան Գրիզմանը երեքշաբթի հայտարարեց «Աթլետիկոյից» հեռանալու մասին:

28-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը երկրպագուներին այդ մասին հայտնեց տեսաուղերձի միջոցով:

Cadena SER-ի տեղեկություններով, մադրիդյան ակումբն է պնդել, որ Գրիզմանը տեսանյութ նկարահանի, որպեսզի խուսափի անցած տարվա սցենարից, երբ Գրիզմանն «Աթլետիկոյում» մնալու մասին հայտարարեց` օգտվելով այն մարդկանց ծառայություններից, ովքեր կապ չունեն ակումբի հետ:

Մեկ տարի առաջ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի Kosmos Studios ընկերությունը Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի համար վավերագրական ֆիլմ նկարահանեց #LaDecisión անվամբ, որում Գրիզմանը հայտարարեց իր որոշման մասին:

Share |

Լրահոս