Բուլղարիայում կայացավ KWU վարկածով «Աշխարհի գավաթի» առաջնությունը, որտեղ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները նվաճեցին ընդհանուր հաշվով 7 մեդալ՝ 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե։
Ոսկե մեդալակիր դարձան Արթուր Արեյանը, Պետրոս Ֆարֆարյանը, Արինա Մատիուշինան։ Արծաթե մեդալակիրներն են՝ Ավետիս Մուրադյանը և Գրիշա Կիրակոսյանը։ Դավիթ Կարապետյանը և Վահագն Հակոբյան Ահարոնին դարձան բրոնզե մեդալակիր։
Պետրոս Ֆարֆարյանը պարգևատրվեց նաև «Կամքի ուժ» դրսևորելու համար նախատեսված պատվոգրով։ Այսպիսով, Հայաստանը նվաճված մեդալների թվով թիմային արդյունքով գրավեց 3-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի 30 հոգանոց պատվիրակությունը, ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ, մեկնել էր Բուլղարիա՝ մասնակցելու KWU վարկածով «Աշխարհի գավաթի» առաջնությանը։ Մարզիկների ողջ ծախսերը հոգացել է ֆեդերացիան։