Մանչեսթեր Յունայթեդն ու ՊՍԺ-ը կպայքարեն Լևանդովսկու համար

15:29 16.05.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ը հետաքրքրված են «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով: Այս մասին հայտնում է Kicker-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, անգլիական և ֆրանսիական ակումբները հայտ են ներկայացրել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրան գնելու վերաբերյալ: «Բավարիան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը լեհ ֆուտբոլիստի հետ, բայց պատրաստ է դիտարկել այլ ակումբների առաջարկները:

30-ամյա Լևանդովսկին 2014 թվականից է հանդես գալիս «Բավարիայում»: Ընթացիկ մրցաշրջանում նա Գերմանիայի առաջնության 32 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 22 գոլի, ինչպես նաև 7 գոլային փոխանցման հեղինակ:

Նրա ակտիվում նաև 8 գոլ կա Չեմպիոնների լիգայում անցկացրած 8 խաղում: Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:

Share |

Լրահոս