Մանչեսթեր Յունայթեդը ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի մարզաշապիկը

13:28 16.05.2019

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է 2019/20 մրցաշրջանի համար նախատեսված մարզաշապիկը: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Մարզաշապիկն ավանդական կարմիր գույնի է: Ակումբի տարբերանշանը պատկերված է սև-ոսկեգույն գույներով` հիշատակելով 1998/99 մրցաշրջանը, երբ «Մանչեսթեր Յունայթեդը» թրեբլ ձևակերպեց` դառնալով Անգլիայի չեմպիոն, երկրի գավաթակիր, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի հաղթող:

Թևքերի վրա պատկերված է «90+1» և «90+3», որոնք խորհրդանշում են «Բավարիայի» հետ եզրափակիչ խաղում խփված գոլերը (2:1): Մարզահագուստը ստեղծվել է adidas ընկերության կողմից:

Նոր մարզահագուստով առաջինը կխաղան ՄՅՈւ-ի նախկին ֆուտբոլիստները` թրեբլին նվիրված խաղում: Դա տեղի կունենա մայիսի 26-ին «Օլդ Թրաֆորդում»: Գործող ֆուտբոլիստներն այս մարզահագուստով կսկսեն հանդես գալ հուլիսի 17-ից սկսած, երբ Ավստրալիայում կմրցեն «Լիդս Յունայթեդի» հետ:

Share |

Լրահոս